Արդշինբանկը հաջողությամբ ավարտեց իր մասնակցությունը Երևանում կայացած TOON EXPO 2026 ցուցահանդեսին՝ ներկայացնելով բնակարան ձեռք բերելու հույս ունեցող հաճախորդների համար նոր, հատուկ հիփոթեքային առաջարկ։ Մարտի 27-29-ի ընթացքում բանկի տաղավարը այցելել են շուրջ 500 այցելու, որոնցից շատերին տեղում տրամադրվել են հիփոթեքային ֆինանսավորման նախնական հաստատումներ, և ընդունվել են հայտեր։
Այս տարի բանկը երրորդ անգամ է մասնակցում ցուցահանդեսին՝ ներկայանալով հատուկ հիփոթեքային առաջարկով, որը նախատեսված է ապագա վարկառուների համար։ Այն առանձնանում է իր մրցունակ պայմաններով և վարկի տրամադրման ամբողջականացված մոտեցմամբ։
Արդշինբանկը հիփոթեքային շուկայում շարունակում է պահպանել առաջատարի դիրքը՝ հաջողությամբ համագործակցելով բազմաթիվ կառուցապատողների հետ։ Այս համագործակցությունների լայն շրջանակը հաճախորդներին հնարավորություն է տալիս ցուցահանդեսի շրջանակներում անմիջապես իրականացնել բնակարանի ընտրությունը և սկսել ֆինանսավորման գործընթացը՝ խնայելով ժամանակ և արագացնելով բոլոր անհրաժեշտ քայլերը։
«Այսօր տուն գնելը միայն վարկ վերցնելու մասին չէ․ դա երկարաժամկետ ֆինանսական որոշում է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր մանրուք։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել ոչ միայն շուկայում առկա լավագույն պայմանները, այլև վստահելի և հարմարավետ ճանապարհ՝ ընտրությունից մինչև գործարքի ավարտ»,- նշեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը։
Հատուկ առաջարկը, որը ներկայացվել է TOON EXPO 2026-ի շրջանակում, կգործի մինչև ապրիլի 27-ը։ Ըստ առաջարկի՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կստանան պրեմիում դասի վարկային քարտ՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ նախահաստատված վարկային գծով և անկանխիկ գործարքների դիմաց 2% cashback-ով։ Քարտի սպասարկումը առաջին 12 ամիսների ընթացքում կլինի անվճար։ Առաջարկը հասանելի է այն հաճախորդների համար, ում անգրավ վարկերի բեռը բանկում չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը։
Արդշինբանկը վերահաստատեց իր դիրքը որպես վստահելի և առաջատար ֆինանսական գործընկեր՝ առաջարկելով շուկայում մրցունակ և հաճախորդակենտրոն լուծումներ բնակարան ձեռք բերելու համար։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։