Ինձ թվում է, որ ներկայիս իրավիճակում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման հեռանկարները մի փոքր անորոշ են։ Այս անորոշությունը, իմ կարծիքով, պայմանավորված է Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Այս իրադարձությունները, անշուշտ, կանդրադառնան տնտեսական ցուցանիշների և ներդրումների անվտանգության վրա։
Այսպիսի իրադարձություններ նախագծի շուրջ առաջացնում են ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։
Մյուս կողմից, Ռուսաստանը ողջունում է ցանկացած քայլ, որը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը պետք է դիտարկել համակարգային մոտեցմամբ՝ ամբողջական պատկեր ստանալու համար։