Անցած ամիսները շատերիս համար լի էին փորձություններով, սակայն դրանց մասին խոսելու կարիք չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, և մենք բոլորս էլ հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել։ Անցել ենք և ավելի ուժեղ դարձել։
Այսօր ուզում եմ անդրադառնալ երկու կարևոր հանգամանքի։
Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք։ Հայի ոգին ու հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։
Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։
Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը։
Մի առիթով հայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։
Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը՝ դեպի Ուժեղ Հայաստան։
1․ 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում։
2․ Բերքի երաշխավորված մթերում գյուղերում։
3․ 20% էժան դեղորայք՝ բոլորի համար։
4․ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դարձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։
Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։
Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով։