Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները

Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները

Այսօրվա իրադարձությունները հիշեցնում են ինձ մի դրվագ, որը տեղի էր ունեցել ոչ այնքան հեռու անցյալում։ Որոշ տարիներ առաջ, մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հետ, ինքնամբ ներառյալ, այցելել էինք այդպիսի պաշտպանական կառույցների առաջին նմուշներին ծանոթանալու։

Հետո մենք համատեղ գրություն էինք կազմել՝ ներկայացնելով մեր դիտարկումները և բացթողումները։ Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների անհրաժեշտությանը, որը պահանջում էր արտաքին մասում որոշակի գործողություններ։ Պատասխանը, որը ստացանք, զարմանալի էր՝ պնդում էր, որ դա անհրաժեշտ չէ, քանի որ հակառակորդը չպետք է գիտեր, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա։

Այդ բացատրությունը, արդեն նույնիսկ այն ժամանակ, շատ անլուրջ էր։ Ինչպես հայտնի էր, հակառակորդի դիրքերից ընդամենը մի քանի կիլոմետրերի հեռությամբ 2 տարի շարունակ իրականացվել էին լայնածավալ աշխատանքներ, որոնք, բնականաբար, նրանց կողմից ֆիքսվել էին։

Այժմ, այս քարոզչական տեսանյութերի համատեքստում, ամբողջ գործընթացը զավեշտի է վերածվել։ Հանուն նախընտրական արշավի՝ պաշտպանական կառույցի առանձնահատկությունները և կառուցվածքը հանձնվում են հակառակորդին՝ ոչ միայն իմաստազրկելով գաղափարը, այլև վերացնելով անկանխատեսելիության գործոնը։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար