ԻՐԱՆԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՔԱՈՍԻ ԿՀԱՆԳԵՑՆԻ

ԻՐԱՆԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՔԱՈՍԻ ԿՀԱՆԳԵՑՆԻ

Երոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում իմ ելույթի ընթացքում ես հստակ նշել եմ, որ Մերձավոր Արևելքում կայուն պետությունների և խաղաղության կառուցումը, հետագա արմատականացումը կանխելը, մշակութային բազմազանությունը պահպանելը և ազգային փոքրամասնությունները պաշտպանելը պահանջում են ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը։

Այս երկու պետությունների փլուզումը, իմ կարծիքով, կունենա աղետալի հետևանքներ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից շատ ավելի հեռու։ Այն կհրահրի ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և կհանգեցնի ազգային սահմանների անխուսափելի վերանայման։ Նման սցենարում մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա ոչ թե փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլ գոյություն ունեցող պետությունների կայունությունը պահպանելու վրա։

Անդրադառնալով իրավիճակի ավելի լայն համատեքստին, նկատել եմ, որ Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, սակայն դրանց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները։

Այս հիմնական պատճառով ես ընդգծել եմ, որ մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար։ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքները, որոնք հունվարի 22-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի են խորացնում տարածաշրջանի անվտանգության անկայունությունը։