ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՐԱԳԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՈՒՂՈՒՄԸ

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՐԱԳԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՈՒՂՈՒՄԸ

Հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունը և Հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով կայացած բանավեճի ընթացքում ես, Արտակ Զաքարյանը, ներկայացրեցի մի քանի կարևոր դիտարկումներ, որոնք, իմ համոզմամբ, հիմք են հանդիսանում երկրի ներկա իրավիճակի և ապագայի համար։

Առաջին և ամենակարևոր կետը, որը պետք է խստորեն ընդունել, այն է, որ Հայաստանը կորցրել է իր երաշխավորներին։ Սա ոչ թե անցյալի հիշողություն է, այլ այսօրվա ցավալի ռեալություն, որը պահանջում է խորը վերլուծություն և ռազմավարական մտածողության ամբողջական վերափոխում։

Երկրորդ, ես նկատել եմ, որ Երևանը ներկայիս կառավարության կողմից սահմանված նպատակների վերաբերյալ հստակ և միասնական դիրքորոշում չունի։ Այս անորոշությունը, ցավոք, թուլացնում է ոչ միայն երկրի ներքին կայունությունը, այլև խորացնում է մեր անվտանգության խնդիրները։

Այսպիսի իրավիճակում անհապաղ անհրաժեշտ է սկսել նոր ռազմավարության մշակումը։ Սակայն այս գործընթացը պետք է լինի բաց և ներառական։ Պետք է ներգրավել բոլոր սոցիալական խմբերին, քանի որ սպառնալիքները, որոնք ուղղված են երկրին՝ ֆիզիկապես, կենսաբանորեն, բարոյապես և հոգեբանորեն, ոչ թե ընդդիմությանը, այլև ամբողջ հասարակությանը։ Երբ անվտանգության հարցն առաջնային է, ապա ոչ ոք չի հարցնում՝ ով է ընդդիմություն և ով՝ կառավարություն։ Առաջնային է երկրի պաշտպանությունը, և այս պաշտպանությունը պետք է լինի համակողմանի։

Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել ռազմական պաշտպանության նոր մոդել, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին, մարտահրավերներին և ռազմական իրողություններին։ Սա պահանջում է ոչ միայն ռազմական տեխնիկայի և սպառազենության հարստացում, այլև մարտավարական մտքի և մարտական հոգու զարգացում։

Իմ համոզմամբ, Հայաստանը պետք է ունենա տեխնոլոգիական և կիբեռտարածության առումով առավելություն Ադրբեջանի նկատմամբ։ Եթե մեր բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի ռազմական նշանառության տակ, ապա Ադրբեջանի կիբեռտարածությունը պետք է լինի մեր նշանառության տակ։ Այս մոտեցումը, թեև ագրեսիվ է հնչում, իրականում նպատակ ունի պահպանել հավասարակշռությունը և խուսափել ագրեսիայից։ Այն ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տերածությունը՝ ոչ միայն ֆիզիկական, այլև թվային ոլորտում։