Որպես «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝ ես անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից հրապարակված մտահոգիչ հայտարարությանը և նրա ձայնային ուղերձին, որը ուղղված էր Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։
Այս հաղորդագրությունը, որը ընդհատվում է, մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս, որ հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են։ Նրանք զրկված են իրենց իրավունքների պաշտպանության համար որևէ հասանելի և արդյունավետ մեխանիզմից։ Ընտանիքի հայտարարությունը և ձայնագրությունը խորապես մտահոգիչ են և պահանջում են միջազգային մեր բոլոր գործընկերների ուշադրությունը։
Այս հարցում առավել մտահոգիչ հանգամանքն այն է, որ Բաքվում պահվող հայ գերիները, անցնելով մեկ ամիս դատավճիռների հրապարակումից հետո, դեռևս չեն ստացել այդ դատական ակտերի տեքստերը։ Սա արհեսատականորեն խոչընդոտում է դրանք բողոքարկելու իրավունքի իրացմանը։
«Այդ դատավճիռների չտրամադրումը սահմանափակում է արդյունավետ բողոքի իրավունքը։ Բողոքները չեն կարող ներկայացվել առանց հիմնական դատական ակտի, և դրա չտրամադրումը հանգեցնում է մարդու իրավունքների նոր կոպտագույն խախտման։ Մենք դա ներկայացնելու ենք որպես իրավունքների խախտում, որի նպատակը խոչընդոտելն է բողոքարկելու, այդ թվում՝ միջազգային ատյաններին դիմելու իրավունքի իրացմանը»,- պարզաբանեցի։
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկություններին՝ թե օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ռուբեն Վարդանյանին, պետք է նշել, որ նման այցի մասին տեղեկություն չի կարելի վստահել։ Այդ հայտարարությանը հաջորդում է լուսանկարի բացակայությունը, ինչը հակադարձում է ադրբեջանական կողմի պնդումը։ Բացի այդ, Ադրբեջանի օմբուդսմենը չունի անկախության բարձր կարգավիճակ և իր զեկույցները միջազգային իրավական կազմակերպությունների կողմից որպես արժանահավատ չեն ընկալվում։
Վերջում, ցանկանում եմ նշել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը մեր գերիներին թողել է կատարյալ անպաշտպան։ Նրանց հետ կատարվող ցանկացած գործողության մասին մենք տեղեկանալու հնարավորություն չունենք։ Մենք առաջիկայում որոշ քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք։